Վարդգես Պետրոսյան
Հայրենիքը....
Հայրենիքը մեր մեկն է, մեկն է` ինչպես նաև մայրը: Մորը մարդիկ չեն սիրում նրա համար, որ նա գեղեցիկ է, հարուստ, որ նա լավ շորեր ունի, սիրում են, որովհետև նա մայր է: Մենք պետք է կրկնակի սիրենք մեր մորը` Հայաստանը, որովհետև նա և՛ մեր մայրն է, և՛ գեղեցիկ է, և՛ հզոր, և՛ լավ շորեր ունի, և՛ պայծառ հեռանկարներ:
Ես ձեզ չեմ ասում` վերադարձեք, ով գնացել է, չեմ ասում նաև` մի գնացեք, ով դիմել է, ես ասում եմ՝ մտածեք ձեր զավակների մասին, որոնք օտարության մեջ, մի օր ձեր երեսին կշպրտեն միամիտ ու ողբերգական մի հարց՝ որտե՞ղ է մեր տունը:
Օտարության մեջ ապրող մարդու համար հայրենիքի սերը թաքնված հիվանդության է նման: Նա նման է գուցե հոդացավի, որ արևոտ օրերին իրեն զգացնել չի տալիս, բայց բավական է անձրևի` կնվա:
Հայրենիքը ցավող ատամ չէ, որ հանես կամ փոխարինես ոսկե ատամով: Եթե մարդը գոնե իր ներսում շարունակում է մարդ մնալ, հայրենքիը շարունակում է ապրել նրա մեջ` իբրև սրտի մի անկյունում քաշված սրբություն, իբրև գաղտնի տենդ, որ մի օր իրեն նորից զգացնել կտա...
Մարդուն ապրելու համար տուն է հարկավոր և հայի համար այդ տունը միայն մի հասցե ունի` հայրենիք: