image

Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Ապրիլի 26-ից մայիսի 10-ը Երեւանի Սայաթ Նովա 5 հասցեում գործող Two Arcs արվեստի հարթակում տեղի կունենա  տաղանդավոր քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հեղինակած դիմաքանդակների ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին։ Ցուցահանդեսը կազմակերպվում է երգչի 100-ամյակի առթիվ, որ լրանում է այս տարի: Ցուցահանդեսի հիմքում ընկած է Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու, մարդկանց տված իր հսկայական երաժշտական եւ հոգևոր ժառանգությունը գնահատելու միտքը։ Հեղինակն ազնավուրյան արվեստը ջանացել է թարգմանել քանդակային լեզվի յուրովի, իրեն բնորոշ ձեւամտածողությամբ։ Ցուցահանդեսի օրը տեղի կունենա նաեւ  քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը։ 

 

Ցուցահադեսի համադրությամբ զբաղվել է քանդակագործի դուստրը՝ Զառա Մազմանյանը, որ պատկերասրահային գործունեության կազմակերպման փորձ ունի՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս:

Մկրտիչ Մազմանյանի գործերը հայտնի են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում, մանավանդ՝ Լիբանանում, ուր արվեստագետը մի շարք ծավալային քանդակների եւ արձանների հեղինակ է: