«Հայ փոստ»-ը «Աշխարհահռչակ հայեր» խորագրով շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված Նուբար Նուբարյանի (Նուբար Փաշա) ծննդյան 200-ամյակին
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է եգիպտահայ ականավոր քաղաքական գործիչ, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար Նուբարյանը (Նուբար Փաշա) (1825-1899թթ.)` Կահիրե քաղաքի խորապատկերին:
Նուբար Նուբարյանը զբաղեցրել է Եգիպտոսի վարչապետի պաշտոնը երեք անգամ՝ 1978-1879թթ., 1884-1888թթ. և 1894-1895թթ.: