image

«Միսս Հայաստան» մրցույթի մասնակիցը քրոջ հետ ավտովթարի զոհ է դարձել

«Միսս Հայաստան» մրցույթի մասնակիցը քրոջ հետ ավտովթարի զոհ է դարձել

Սեպտեմբերի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Սյունիքի «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում վթարվել է Երեւանից Գորիս գնացող մի մեքենա, ինչի հետեւանքով մահացել են երկու հարազատ քույրեր:

Լրատվամիջոցները հայտնում են, որ նրանցից  34-ամյա Բուրաստան Խոսրովյան մոդել էր, «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած գեղեցկուհիներից մեկը, իսկ նրա քույրը՝ 41-ամյա Արմինե Խոսրովյանը դիմահարդար էր: Նրանք գնում էին մասնակցելու հարսանեկան արարողության: Ճանապարհին կապը հարազատների հետ կտրվել է, եւ  մոտ մեկ օր որոնելուց Սիսիանի փրկարարները գտել են  «Nissan» մակնիշի մեքենան եւ դիերը: 

Բուրաստան Խոսրովյանը

Արմինե Խոսրովյանը