Սեպտեմբերի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Սյունիքի «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում վթարվել է Երեւանից Գորիս գնացող մի մեքենա, ինչի հետեւանքով մահացել են երկու հարազատ քույրեր:
Լրատվամիջոցները հայտնում են, որ նրանցից 34-ամյա Բուրաստան Խոսրովյան մոդել էր, «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած գեղեցկուհիներից մեկը, իսկ նրա քույրը՝ 41-ամյա Արմինե Խոսրովյանը դիմահարդար էր: Նրանք գնում էին մասնակցելու հարսանեկան արարողության: Ճանապարհին կապը հարազատների հետ կտրվել է, եւ մոտ մեկ օր որոնելուց Սիսիանի փրկարարները գտել են «Nissan» մակնիշի մեքենան եւ դիերը:
Բուրաստան Խոսրովյանը
Արմինե Խոսրովյանը