Մհեր Սահակեանը հարուածելու իմ օգուտը որն էր, ի՞նչ պիտի շահէի, ինչու պէտք է ձեռքերս կեղտոտէի։ Պարոն Սահակեանը մօտեցաւ ինծի, առանց որեւէ բան ըսելու հարուածեց ու լքեց նիստերու դահլիճը։
Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցի ժամանակ ըսած է Ազգային Ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցութեան անդամ, պետաիրաւական հարցերու յանձնաժողովի նախագահ Վլատիմիր Վարդանեանը՝ անդրադառնալով օրերս Ազգային Ժողովէն ներս գրանցուած միջադէպին․
«Գեղամ Նազարեանն ու Արծուիկ Մինասեանն ինձ ասում էին, խնդրում ենք ոչինչ մի ձեռնարկէք, մենք իրեն կը պատժենք։ Ինձ սովորաբար մեղադրում են բաւարար ագրեսիւութիւն չդրսեւորելու մէջ։ Իրաւաբան պատգամաւոր պարոն Սահակեանը կարող էր իմ դէմ էթիկայի յանձանաժողով բողոքել, եթէ գոհ չէին։ Նման բան չի արել։
Բովանդակային քննարկումը աւարտուելուց յետոյ մեր ընդդիմադիր գործընկերները վերադարձան հին օրերի երգին։ Կողմերին կոչ եմ արել վերադառնալ բանակցային նորմալ հուն, քանի որ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ չէ։ Պարոն Սահակեանն ասաց՝ ինչու էք ձայն բարձրացնում, ես ասացի, որ ընդամէնը փորձում եմ կարգաւորել իրավիճակը։ Ասացի, որ ձեր գործընկերներն են շեղել քննարկումը։ Ասաց՝ չէք կարող, ասացի, որ պարտաւոր եմ անել այն, ինչ անում եմ»,- նշած է Վարդանեանը։