Տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեանը ընկերային ցանցի իր էջին գրած է.
«2026 թուականի 2-րդ եռամսեակում Հայաստանի տնտեսութիւնը շարունակել է արձանագրել բարձր տնտեսական աճ։ ՀՆԱ-ն նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 6,7%-ով։
Տնտեսութեան հիմնական ճիւղերից արդիւնաբերութիւնն աճել է 6,4%-ով, շինարարութիւնը՝ 20%-ով, իսկ առեւտրի եւ ծառայութիւնների ոլորտը՝ 7,7%-ով։
Միաժամանակ, գիւղատնտեսութեան ոլորտում արձանագրուել է 15,3% անկում»։