image

«Մայր Հայաստան» դաշինքի աւագանիի անդամը հրաժարած է իր լիազօրութիւններէն

«Մայր Հայաստան» դաշինքի աւագանիի  անդամը հրաժարած է իր լիազօրութիւններէն

«Մայր Հայաստան» դաշինքի աւագանիի թեկնածուն Թաթուլ Պետրոսեանը հրաժարած է մանթատէն։ Այդ մասին ան գրած է իր դիմատետրեան էջին:

«Յարգելի՛ հայրենակիցներ,

«Մայր Հայաստան» դաշինքի կազմում մասնակցելով Երեւանի աւագանու ընտրութիւններին՝ ստացել եմ Երեւանի աւագանու մանդատ:

Տեղեկացնում եմ ձեզ, որ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանեանի հետ քննարկումների արդիւնքում որոշել ենք, որ մեր հռչակած քաղաքական նպատակներին հասնելու համար իմ գործունէութիւնն առաւել արդիւնաւէտ կը լինի ոչ աւագանու կազմում, քանզի աշխատանքի որոշակի բաժանում է լինելու: Այդ իսկ պատճառով հրաժարւում եմ աւագանու մանդատից:

«Մայր Հայաստան» խմբակցութեանը, իմ թիմակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք՝ ի շահ երեւանցիների ու մեր մայրաքաղաքի:

Միեւնոյն ժամանակ տեղեկացնում եմ, որ «Մայր Հայաստան» շարժման եւ նրա առաջնորդի հետ շարունակելու եմ քաղաքական պայքարը՝ յանուն մեր երկրում քաղաքական փոփոխութիւնների, յանուն Հայաստանի անվտանգութեան, զարգացման ու յանուն արցախահայութեան խնդիրների լուծման»,- գրած է ան։