image

Մարուշ Երամեանը Ազգային գրադարանին է նվիրել «Տեղեկատու» պաշտոնաթերթից լրակազմեր

Մարուշ Երամեանը Ազգային գրադարանին է նվիրել «Տեղեկատու» պաշտոնաթերթից լրակազմեր

 

Հայաստանի ազգային գրադարանի և Եգիպտոսի Հայկական բարեգործական ընդհանուր միության Կահիրեի մասնաճյուղի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության լայն շրջանակի ապահովման, համաժողովների կազմակերպման, մամուլի թվային պատճենների փոխանակման, մասնագետների փոխադարձ այցելությունների, թվայնացման համատեղ ծրագրերի իրականացման հարցերի շուրջ:

Տեղեկանում ենք, որ Կահիրեի Երուանդ Աղաթօն գրադարանի գրադարանավար և արխիվների պատասխանատու Մարուշ Երամեանը Ազգային գրադարանին է  նվիրել Կահիրեի ՀԲԸՄ «Տեղեկատու» պաշտոնաթերթի 2017-2020 թվականների ամբողջական հավաքածուն, ինչպես նաև պարբերականի ամենաթարմ համարները: «Տեղեկատու»-ի այժմյան խմբագիր Մարուշ Երամեանը նշել է, որ պարբերականի հերթական լրակազմը պատրաստ լինելուն պես դարձյալ կուղարկվի Ազգային գրադարանին։
Կահիրեի ՀԲԸՄ «Տեղեկատու» 1956-2019 թվականի բոլոր համարները հասանելի են Հայաստանի ազգային գրադարանի «Հայ մամուլ» էլեկտրոնային շտեմարանում։