Հայաստանի Արտաքին Գործերի նախարարությունից տեղեկանում ենք, ու Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը Լաթաքիայի Խմեյմիմ ավիաբազայում ընդունել է հերթական անգամ Հայաստանից ուղարկված շուրջ 18 տոննա հումանիտար օգնությունը՝ նախատեսված սիրիական հակամարտությունից տուժած բնակչության համար:
Մարդասիրական օգնության փաթեթների վրա գրված է . «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»: