image

Հայաստանից խոհարարության դասընթաց՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանում

Հայաստանից խոհարարության դասընթաց՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանում

Հայաստանի Խոհարարների Ասոցիացիան՝ Արբի Ղարախանիի գլխավորությամբ, այցելել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարան, տեղեկանում ենք Ճեմարանից:

Այցի շրջանակներում ճաշարանի խոհարարների հետ խոհարարությաւն կարճ դասընթաց  է անցկացվել, պատրաստվել են հատուկ ճաշեր եւ ընթրիքներ՝ ավանդական ուտեստներով։

Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանը  հիմնադրվել է 1821 թվականին, աշխարհում գործող ամենահին հայկական կրթական եւ ուսումնական հաստատություններից մեկն է: Հաստատությունը լուրջ դերակատարություն է ունեցել Հնդկաստանի հայ համայնքի պահպանման ու զարգացման գործում եւ այսօր էլ մնում է ժամանակակից հայոց պատմության նշանակալի իրողություններից մեկը: