ԶՊՄԿ-ն պաշտօնական յայտարարութիւն տարածած է, որուն մէջ մասնաւորապէս ըսուած է, որ ընդհանուր աշխատավարձային ֆոնտը պիտի աւելնայ միջինը 20%-ով:
«Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսուել են դեռեւս 2024 թուականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակաւորման, դասակարգման ու սակագնային դրոյքների բարձրացման հաշուառում։ Արդէն մեկնարկած գործընթացի արդիւնքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կ՚աւելանայ միջինը 20%-ով։ Ղեկավարութիւնը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կը կիրառի արտադրութեան վերականգնումից մրկ ամսուայ ընթացքում»,-ըսուած է յայտարարութեան մէջ:
Յիշեցնենք, որ յունուար 31-էն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ին մէջ գործադուլ է, աշխատակիցները կը պահանջեն բարձրացնել աշխատավարձը։