image

Մահացած է Տաքքայի հայկական եկեղեցւոյ վերջին պահապան հայը՝ Մարթինը

Մահացած է Տաքքայի հայկական եկեղեցւոյ վերջին պահապան հայը՝ Մարթինը

Պանկլատէշի Տաքքա քաղաքի հին հատուածի Արմանիթոլա շրջանu գտնուող հայոց հնագոյն եկեղեցիներէն մէկու՝ Սուրբ Յարութիւն հայ առաքելական եկեղեցին վերջին տասնամեակներուն պահող միակ հայը՝  Միքայէլ Յովսէփ Մարտիրոսեանը հեռացած է կեանքէն: Մահուան լուրը հաղորդած է անոր ընտանիքը՝ նշելով, որ Տաքքայի մէջ արդէն հայ չկար,  եկեղեցին  վաղուց վանահայր չունէր եւ Մայքլ Ճոզեֆ Մարթինն էր Տաքքայի մէջ ապրող միակ հայը, որ կը պահէր եկեղեցին: Ան ծնած էր 1930-ին՝ Պուրմայի մէջ եւ Տաքքա գացած էր  1942  թուականին։  1980-ականներէն ան կը խնամէր եկեղեցին եւ անոր յարեւանութեամբ գտնուող  գերեզմանատունը, ուր թաղուած են մօտ 400 հայեր։ 

Հայկական եկեղեցիին մատուցած իր ծառայութեան համար Ճոզեֆ Մարթինը Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմէ շքանշան ստացած էր: Ան մահացած է Գանատայի մէջ, ուր փոխադրուած էր տարիքի եւ հիւանդութեան բերումով՝ զաւակներուն մօտ ըլլալու համար: 

 

 

 

 

Դաքքայի Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1781 թվականին Արմանիտոլա շրջանի հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, որ հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնին։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում:

Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է երկրի ճարտարապետական հուշարձանների ցանկում։