image

Լարված իրավիճակ Մայր Աթոռում․ «Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու»

Լարված իրավիճակ Մայր Աթոռում․ «Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու»

Հայաստանի ԱԱԾ-ն այս պահին Մայր Աթոռում է․ լարված իրավիճակ է Մայր Աթոռի բակում հոգեւոր դասը, հավատացյալներ եւ լրագրողներ են հավաքվել, այնտեղ է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ 

«Սիրելիներ, Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու. բոլորս Մայր Աթոռում ենք:

Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը»,- հայտարարել է Հայր Ասողիկը։

Առավոտվանից լուրեր են տարածվում, որ փորձում են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք․ Աջապահյանին։ 

Դիմելով խմբվածներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ասաց․ 

«Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ, մենք կգնանք Վեհարան, այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։ 

Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք ենք դնելու, որ արդարությունը գործի մեր եկեղեցու հոգևորականների և երկրի համար»,- ասաց նա: