image

Կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից. ԱՆ

Կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից. ԱՆ

Հայաստանի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երկրում կարմրուկի լաբորատոր հաստատված 20 դեպքերից 15-ը երեխաներ են, 5-ը` մեծահասակ: 

Բոլորի վիճակը միջին ծանրության է, գտնվում են հսկողության տակ, բուժումը կազմակերպվում է ԱՀԿ-ի կողմից հաստատված միջազգային ուղեցույցներով:

Կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից: 

Առաջին դեպքն արձանագրվելուց հետո սկսվել են կարմրուկի դեպքերի վաղ հայտնաբերման, կոնտակտավոր անձանց շղթան արագ պարզելու, 72-ժամվա ընթացում կանխարգելիչ պատվաստման միջոցառումները:

Աշխատանքային խումբը փոփոխություններ է կատարել ազգային օրացույցով նախատեսված պատվաստումային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ:

Հիվանդության տարածումը կանխելու և բուժման կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են:

Այս պահին սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն չկա: