image
Հրատապ լուրեր:

Իշխանութիւնը կ՚անտեսէ արցախցիներու իրական իրաւունքները. Արման Թաթոյեան

Իշխանութիւնը  կ՚անտեսէ արցախցիներու իրական իրաւունքները. Արման Թաթոյեան

Իշխանութիւնը ստեղծած է այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն չեն ապահովեր, այլ կոպտօրէն կ'ոտնահարեն Հայաստանի մէջ Արցախէն բռնի տեղանահուած մեր հայրենակիցներուն արժանապատիւ կեանքն ու իրաւունքները։ Այս մասին գրած է ՀՀ նախկին Մարդկային իրաւանց պաշտպան Արման Թաթոյեան:

«Մարդիկ էթնիկ (ցեղային) զտումների հետեւանքով զրկուել են բնիկ հայրենիքից, պապական տներից, սրբավայրերից, բնական միջավայրից ու հիմա էլ ենթարկւում են ատելութեան արշաւի՝ պաշտօնեաների ու նրանց յարող տարբեր անձանց կողմից` իշխանական հովանաւորութեամբ, որը գնալով աւելի անթաքոյց է դառնում:

Հիմա էլ իշխանութիւնն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թուում` նուաստացնող վերաբերմունքով։

Մարդկանց հետ խօսում են ուժի սպառնալիքով նրանց կենսական, այդ թուում՝ սոցիալական (ընկերային) կարիքներին արձագանգելու փոխարէն։

Արցախցիների կողքին պետական մակարդակով կանգնելն անմիջական պարտաւորութիւն է, նրանց արժանապատիւ կեանքի պայմանների ապահովումը առաջնահերթ հրատապութիւն է: Պէտք է ամէն ինչ անել, որ նրանք այս պահին լիարժէք ինտեգրուեն (ընդելուզուին) եւ նպաստեն Հայաստանի զօրացմանը, այլ ոչ թէ այնպէս անեն, որ արտագաղթեն»,-գրած է Թաթոյեան: