image
Հրատապ լուրեր:

«Իրանական իրականութիւն»

«Իրանական իրականութիւն»

Սա մի պատկեր յիշողութիւն է, 29 տարիներ առաջ կազմակերպւած վիճակահնութիւն-հանգնակութիւնից՝ ի նպաստ «Արարատ» ֆուտբոլի խմբի. որը մինչ այդ թւականը՝ համայնքում կատարւած ամենայ մեծ և բարձր գնով վիճակահանութիւնն էր, յանդուգն մի նախաձեռնութիւն յանուն համայնքիս և համա-իրանկան մասշտաբի սիրւած «Արարատ ֆութբոլ»-ի խմբի պահպանման: Մի պատկեր՝ որը հենց այսօր ևս կրկնակի  յուշում է ընդհանրպէս մեր ազգային-հասարակական կեանքի տնտեսա-ֆինանսական աղբիւրների գոյացման դժւարինների... ինչպէս օրինակ  սփիւքում եզակի և ինքնատիպ համարւող 75.000 քմ «Արարարտ» մարզահամալիրի պահպանման մասին...

Վիճակահանութիւն-հանգանակութիւն.

1995 թւական և 100 ոսկէդրամ.

1500 տոմս գին 100.000 ռիալ.

ընդհ. մուտք 150.000.000 ռիալ կամ 15 միլիոն թուման.

զուտ շահ շորջ 106.000.000 ռիալ կամ 10 միլիոն վեց հարիւր հազար թուման. որով այդ ժամանակ հնարաւոր էր գնել 240 ոսկէդրամ իսկ այսօր նոյնիսկ կէս ոսկէդրամ հնարաւոր չէ գնել! ահա ի՞նչ հաշւարկման հիմունքով՝

29 տարի առաջ՝ 1995 կամ Իրանական 1374 թւական.

1374 թւական, ոսկէդրամի գին՝ 441.000 ռիալ ներկայ գին՝ 524.000.000 ռիալ. ռիալի արժեզրկում ոսկու համեմատ շուրջ 1.200 անգամ!!!!!!

1374 թւական, ԱՄՆ դոլարի փոխարժէք՝ 4.030 ռիալ.

ներկայի փոխարժէք՝ շուրջ 791.000 ռիալ. ռիալի արժեզրկումը դոլարի համեմատւթեամբ շուրջ 200 անգամ!

(Իսկ 1995 թւականից մինչ այսօր դոլարի համեմատութեամբ ՀՀ դրամ-ի ոխարժէքը կազմում է շուրջ 400 դրամ նոյնութեամբ!)

Անշարժ գոյքի գինն Թեհրանում 30 տարւայ համեմատութեամբ միջին հաշւով համպատասխանում է ոսկու գնաճին և նոյն շուրջ 1.200 անգամն է պատկերում:(Այսինքն նոյն ժամանաի 120 քմ  միջին որակի բնակարանը որը շուրջ 10 միլիոն թուման էր գնահատւում. այսօրերին հաւասար է 12 միլիարդ թումանի կամ 120.000.000.000 ռիալի!)

Այս յիշողութեան և Իրանական իրականութեան համեմատութիւնը, պարզում է այն դառն տնտեսա-ֆինանսական համընդհանուր կացութիւնը՝ (եթէ չասենք պատերազմը) որին դեմ հանդիման է կանգնած Իրանի ժողվուրդն ու հինաւուրձ իրանահայ համայքը, յատկապէս իր օրինակելի համարւող ազգային-հասարակական բազմաթիւ և բազմաբնոյթ համայնքային ու  ոչ-շահադիտական  կառոյցներով՝ որոնց ֆինանսական աղբիւրների գոյացումը միշտ էլ եղել է բարդ ու դժւարին...

Հիւանդ տնտեսական մի համակարգ որի պատճառ-հետևանքների մասին շատ երկար կարելի է խօսել:

Սակայն պատճառները ի՛նչ էլ որ լինեն՝ (յեղափոխութիւն, պատերազմ, սխալ կառավարում, կոռումպացւած պետական օլիգարխիկ համակարգ թէ  միջազգային քաղաքա-տնտեսական ճնշամիջոցներ...) հետևանքները խիստ խոցելի են մնում պարզ ժողովրդի կեանքում. ու ինչպէս ասւում է՝ ամեն իրանցի դա զգում է իր իսկ մաշկի վրայ, առօրեայի կենցաղի, կեանքի և ապրուստի որակազրկմամբ. ուր հիմնականում նկատելի է հասարակական կեանքում բարդագոյն հետևանքներ՝ աղքատութիւն, բարոյա-հոգեբանական արժէհամակարգային փոփոխութիւն, կրթա-դաստիարակութեան որակազրկում ևև:

Իսկ այս բոլորի ազդեցութիւնը իրանահյութեան համայնքային կեանքի  և նրա տնտեսա-ֆինանսական ղեկավարման և երկարատև ծրագրերի մշակման և ազգային-հասարակական կեանքի վերաորակաւորման տեսանկիւնից մնում է լուրջ և քննարկելի մարտահրաւէր: Քանզի իրօք այլևս նմանօրինակ վիճակահանութիւններով և անգամ ներհամայնքային նախաձեռնութիւններով հնարաւոր չէ պահպանել ու զարգացնլ մեր ազգային և ժողովրդական կառոյցները:

(Նշւած համեմատութիւնը այն պարզ պատճառով է որպէսզի իրանից դուրս ապրող մեր հայրենակցների համար պարզ դառնայ որ մեր համայնքային կառոյցների միայն պահպանման ծախսերը 200ից մինչ 1200 անգամ աւելին է 30 տարւայ համեմատութեամբ և երբէք մուտքերը չեն համապատասխանում այդ ելքերին...)

 

Հենրիկ Խալոյեան