image

Հուրկատայի ափերուն մօտ 44 զբօսաշրջիկ տեղափոխող սուզանաւ խորտակուած է. զnhերու մեծ մասը Ռուսիոյ քաղաքացիներ են

Հուրկատայի ափերուն մօտ 44 զբօսաշրջիկ տեղափոխող սուզանաւ խորտակուած է. զnhերու մեծ մասը Ռուսիոյ քաղաքացիներ են

Հուրգադա քաղաքի (Եգիպտոս) ափերի մոտ զբոսաշրջային սուզանավ է խորտակվել, կա 6 զոհ, գրում է Daily Mail-ը:

Զոհերից 4-ը ՌԴ քաղաքացիներ են:

Հաղորդվում է, որ դեպքի հետևանքով տուժել է 9 մարդ, 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է: Փրկարարներին մինչ այժմ հաջողվել է փրկել 29 մարդու, հայտնում է ​​Al Masry Al Youm թերթը։

«Սինդբադ» զբոսաշրջային սուզանավում խորտակման պահին եղել է տարբեր ազգության 44 ուղևոր, որոնք ստորջրյա ծովային ճանապարհորդության ժամանակ ուսումնասիրում էին Եգիպտոսի մարջանային խութերը և կենդանական աշխարհը: Սուզանավը Հուրգադայում զբոսաշրջային ուղևորություններ էր իրականացնում արդեն մի քանի տարի։  Ըստ օպերատորի՝ Sharm Hurghada Excursions-ի, ստորջրյա շրջագայությունը տևում է երեք ժամ և արժե շուրջ 100 դոլար մեծահասակի համար: