image
Հրատապ լուրեր:

Ֆուջեյրայի Էմիրության նորարար տաղավարը՝ հայկական ընկերության համարձակ ձեւավորմամբ

Ֆուջեյրայի Էմիրության նորարար տաղավարը՝ հայկական ընկերության համարձակ ձեւավորմամբ

«Արեւելք»-ը  «Դոմինո Փրոդաքշն»-ի տնօրեն Սեւակ Սերոբյանից տեղեկացավ, որ ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ համագործակցում է  Ֆուջեյրայի Էմիրության հետ (Միացյալ Արաբական Էմիրություններ)՝  ապահովելով Ֆուջեյրայի նորարար ու համարձակ մասնակցությունը՝ GITEX-ին (Gulf Information Technology Exhibition), որ այդ երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների խոշոր ցուցահանդեսներից մեկն է։

 

2009-ին հիմնված «Դոմինո Փրոդաքշն» պրոդյուսերական ընկերությունը շարունակում է միջազգային ասպարեզում նորանոր ստեղծագործական, առաջադեմ նախագծեր իրականացներ։

Ընկերության արմատները Հայաստանում են, սակայն նրա թեւերը հասնում են մինչեւ  Մերձավոր Արեւելք եւ ընդլայնվում բոլոր այն երկրներում, որտեղ գնահատում են որակը՝ համադրված արվեստի եւ տեխնոլոգիաների  եզակի զուգակցմամբ։

Ստեղծվելով իբրեւ պրոդյուսերական ընկերություն՝ «Դոմինո Փրոդաքշն»-ը կարճ ժամանակամիջոցում դարձել է Հայաստանի եւ տարածաշրջանի առաջատար կազմակերպություններից մեկը` իրականացնելով ու ապահովելով ստեղծագործական ու արտադրական ծառայություններ՝ սկսած  աուդիո/վիդեո արտադրությունից, հեռուստածրագրերի պատրաստումից, մուլտային անիմացիայից մինչեւ տեսահոլովակների եւ ֆիլմերի նկարահանում, գովազդային արշավների անցկացում, PR եւ մարքեթինգային ռազմավարության մշակում, ֆոտոնկարահանում, համերգների ու միջոցառումների կազմակերպում եւ այլն։  

«Արեւելք»-ը  «Դոմինո Փրոդաքշն»-ի տնօրեն Սեւակ Սերոբյանից տեղեկացավ, որ ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ համագործակցում է  Ֆուջեյրայի Էմիրության հետ (Միացյալ Արաբական Էմիրություններ)՝  ապահովելով Ֆուջեյրայի նորարար ու համարձակ մասնակցությունը՝ GITEX-ին (Gulf Information Technology Exhibition), որ այդ երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների խոշոր ցուցահանդեսներից մեկն է։

Վերջին GITEX-ում «Դոմինո Փրոդաքշն»-ը Ֆուջեյրայի տաղավարը զարդարել է առաջադեմ թվային բովանդակությամբ, որը ցուցադրում է Ֆուջեյրայի վերափոխումը թվային դարաշրջանում։ Տաղավարի նորարար ձեւավորումը մեծ արձագանք է գտել, որպես առաջընթացի եւ  տեխնոլոգիաների անզուգական համադրում։ 

Ինչպես տեղեկանում ենք ընկերությունից՝ տարբեր մակերեսների վրա տեղադրվել էին 17 LED էկրաններ, որոնք պատերից, սյուներից, առաստաղից եւ այլ անկյուններից ստեղծում էին լիովին ընկղմվող միջավայր՝ տարածքը վերածելով դինամիկ, ինտերակտիվ մի վայրի։ Կիրառվել են լուսային, թվային ձեւավորման վերջին հնարավորությունները՝ այցելուներին հնարավորություն տալով տեսնելու տեխնոլոգիայի եւ զարգացման ոլորտում հիմնական նվաճումները։ Թվային անիմացիայի անխափան հոսքը ոչ միայն ընդգծում էր Ֆուջեյրայի նորարարական նախագծերը, այլեւ հրավիրում էր մասնակիցներին պատկերացնել այդ քաղաքի ապագան՝ տաղավարը դարձնելով էմիրության թվային գերազանցության եւ կայուն աճի կենտրոն դառնալու հանձնառության հզոր արտացոլում։