1954 թվականին Փարիզի արվարձաններից մեկում, հայ գաղթականի եւ ֆրանսուհի մի կնոջ ընտանիքում ծնվում է Վերոնիկա անունով այս աղջնակը: Տարիներ անց Վերոնիկան ընդունվեց Parisienne Ecole de la Chambre Syndicale de la Couture դիզայներական դպրոց ու սկսեց հետաքրքրվել նորաձեւությամբ: Իտալացի հայտնի դիզայներ Նինո Չերուտտին, ով արդեն հիմնել էր Cerruti նորաձեւության տունը, ընդունեց Վերոնիկային իր մոտ աշխատանքի` որպես օգնական: Տարիներ անց, ձեռք բերելով անգնահատելի փորձառություն եւ գիտելիքներ, Վերոնիկան տեղափոխվեց Hermes: Ավելի քան 30 տարվա քրտնաջան աշխատանքից հետո` 2009-ին նա նշանակվեց կրեատիվ տնօրենի պաշտոնում: Մի առիթով դիզայները նշում է` «Hermes-ում ես աշխատանքի ընդունվեցի որպես շարքային դիզայներ։ Պատրաստում էի տարբեր տեսակի աքսեսուարներ։ Ես այնքան նվիրվեցի ընկերությանը, որ երբեք չէի պատկերացնի, որ կունենամ իմ սեփական նորաձեւության տունը»:
Նորաձեւության նկատմամբ սերը, ըստ Նիշանյանի, պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ նա եղել է երկու հզոր մշակույթների կրող` հայկական եւ ֆրանսիական: Նիշանյանի խոսքով իր հայկական արմատները լրացնում եւ հարստացնում են ֆրանսիական արմատները։ Հոր առաջաձեռն, բայց պահանջկոտ բնավորությունը Վերոնիկայի մոտ ձեւավորել է հայերեն լեզվի, մշակույթի եւ մտածողության նկատմամբ խորը հետաքրքրվածություն: Իսկ տատիկի եւ մայրիկի ճաշակն ու նրբագեղությունը, ըստ Նիշանյանի, դարձել են նրա` նորաձեւության ուղին ընտրելու առաջին գրավականը:
Նորաձեւության մեջ Նիշանյանը չի սահմանում տղամարդկային իդեալներ: Նա հաճախ նույնիսկ սիրում է հասարակ մարդկանց փողոցից հրավիրել շոուների` որպես մոդել։ Օրինակ` նյարդավիրաբույժի կամ փողոցային երաժշտի, միայն այն պատճառով, որ Վերոնիկան տեսել է նրանց աշխատանքի գնալիս, եւ նրան դուր է եկել նրանց արտաքինը:
Նիշանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց MANifeste d’Hermès-ը, որը ոչ միայն օնլայն կայք է, որտեղ ներկայացված է ապրանքանիշի տեսականին, այլեւ պարզ եւ կիրառելի գնումների հարթակ: Այստեղ տղամարդկանց նորաձեւության մասին ամեն-ամեն ինչ կա: Այս զվարճալի, թեթեւ ու պարզ պորտալով Վերոնիկան ուզում է կոտրել այն կարծրատիպը, որ Hermes-ը լուրջ, ծանրակշիռ ու թանկարժեք ապրանքանիշ է, դարձնել այն ավելի հասանելի եւ մատչելի:
Ինչպես տղամարդկանց նորաձեւության մասին հայտնի կայքերից մեկում է ասվում` ցանկացած նյութ հեշտությամբ ենթարկվում է Վերոնիկայի ամուր, բայց փխրուն ձեռքին. կաշին ձեռք է բերում էլաստիկություն, իսկ գործվածքը ստանում է իր լավագույն ձեւը: Վերոնիկան չի հանդուրժում ավելորդությունը եւ վստահ է, որ դերձակի վարպետությունն ավելի լավ է աշխատում, քան որեւէ հատուկ էֆեկտ:
«Նորաձեւության ամեն ցուցադրությունից առաջ հուզվում եմ, կարծես առաջին անգամ եմ հագուստս ցուցադրում։ Ես միշտ հիշում եմ այն, ինչ ինձ ասացին Hermes-ում աշխատելու առաջին օրը։ Նրանք ինձ ասացին, որ ես ամեն ինչի հնարավորություն ունեմ եւ ազատ եմ ստեղծագործել: Ես հպարտ եմ այս բիզնեսում ունեցած իմ ձեռքբերումներով: Տղամարդիկ չէին սպասում, որ ես կհաստատեմ իմ ոճը եւ կթելադրեմ այն համաշխարհային նորաձեւության մեջ, բայց ես դա արեցի, եւ դուք կարող եք տեսնել արդյունքները», - մի առիթով ասում է հայուհին: Նիշանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց MANifeste d’Hermès-ը, որը ոչ միայն օնլայն կայք է, որտեղ ներկայացծված է ապրանքանիշի տեսականին, այլեւ պարզ եւ կիրառելի գնումների հարթակ: Այստեղ տղամարդկանց նորաձեւության մասին ամեն-ամեն ինչ կա: Այս զվարճալի, թեթեւ ու պարզ պորտալով Վերոնիկան ուզում է կոտրել այն կարծրատիպը, որ Hermes-ը լուրջ, ծանրակշիռ ու թանկարժեք ապրանքանիշ է, դարձնել այն ավելի հասանելի եւ մատչելի:
Ինչպես տղամարդկանց նորաձեւության մասին հայտնի կայքերից մեկում է ասվում` ցանկացած նյութ հեշտությամբ ենթարկվում է Վերոնիկայի ամուր, բայց փխրուն ձեռքին. կաշին ձեռք է բերում էլաստիկություն, իսկ գործվածքը ստանում է իր լավագույն ձեւը: Վերոնիկան չի հանդուրժում ավելորդությունը եւ վստահ է, որ դերձակի վարպետությունն ավելի լավ է աշխատում, քան որեւէ հատուկ էֆեկտ:
«Նորաձեւության ամեն ցուցադրությունից առաջ հուզվում եմ, կարծես առաջին անգամ եմ հագուստս ցուցադրում։ Ես միշտ հիշում եմ այն, ինչ ինձ ասացին Hermes-ում աշխատելու առաջին օրը։ Նրանք ինձ ասացին, որ ես ամեն ինչի հնարավորություն ունեմ եւ ազատ եմ ստեղծագործել: Ես հպարտ եմ այս բիզնեսում ունեցած իմ ձեռքբերումներով: Տղամարդիկ չէին սպասում, որ ես կհաստատեմ իմ ոճը եւ կթելադրեմ այն համաշխարհային նորաձեւության մեջ, բայց ես դա արեցի, եւ դուք կարող եք տեսնել արդյունքները», - մի առիթով ասում է հայուհին: Աղբյուրը նշում է, որ Hermes-ի արական սեռի «երկրպագուներից» են արքայազն Ուիլյամը, Մոնակոյի արքայազնը, Միշել Պլատինին եւ այլք։
«Իմ հավաքածուներում ես հազվադեպ եմ ինչ-որ բան փոխում, բացի դետալների որոշ փոփոխություններից, հագուստի ոճը նույնն է։ Սա մեր նորաձեւության տան քաղաքականությունն է։ Մենք մեզ թույլ ենք տալիս ձեռք բերել ամենաթանկ եւ գեղեցիկ նյութերն ամբողջ աշխարհից՝ Իտալիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից: Եվ եթե հետեւում եք մեր հավաքածուներին վերջին 20 տարիների ընթացքում, ես դրանցով միայն հպարտանում եմ ու չեմ ամաչում դրանցից ոչ մեկի որեւէ դետալի համար»,- ասում է Նիշանյանը: