image

Հայտնի մանկական նյարդաբանը Արցախ է գնացել՝ մասնագիտական օգնություն ցուցաբերելու

Հայտնի մանկական նյարդաբանը Արցախ է գնացել՝ մասնագիտական օգնություն ցուցաբերելու

Արցախի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ  կրկին Արցախում է Երեւանի «Արաբկիր» բուժհաստատության նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը: 

Խորհրդատվությունները կիրականացվեն հուլիսի 3-ից 7-ը ներառյալ: 

Դեպի Հայաստանի տանող ճանապարհի փակման պատճառով Արցախի առողջապահական կյանքը դեռեւս լարված վիճակում է:

Երեկ՝ հուլիսի 3-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում էր երեկ օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

 «Արեւիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 2-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում: 

 

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 81  հիվանդ,  10  բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում։