image

Հայաստան-Թուրքիա սահմանին թուրք երիտասարդ է կորել․ ermenihaber

Հայաստան-Թուրքիա սահմանին թուրք երիտասարդ է կորել․ ermenihaber

Ermenihaber.am-ը, հիմնվելով թուրքական լրատվամիջոցների վրա, գրում է, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է:

Ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները:

Մեկնարկել են երիտասարդի որոնողական աշխատանքները։ Կասկածներ կան, որ սահմանն անցնելիս նա ընկել է Արաքս գետը։