image
Հրատապ լուրեր:

Գերիները բերէք առանց աղմուկի

Գերիները բերէք առանց աղմուկի

Նախ գերիներուն առանց աղմուկի բերէք, մի նկարէք. Յետոյ պէտք չէ այսքան խորացնել քննարկումները անոնց շուրջ: Այս մասին դիմատետրի իր էջին գրած է Ոստիկանութեան Անձնագրերու եւ վիզաներու վարչութեան նախկին պետ Մնացական Բիչախչեանը:

Ան նաեւ նշած է. «Նրանք երեխաներ, հարազատներ ունեն: Նրանցից ով է հերոս, ժամանակը կը տայ գնահատականը: Բայց նրանց սպասող երեխաների ապրումներին վերջ դնելու փոխարէն, ծայրայեղ տարբեր քննարկումներով աւելի ենք խորացնում:

Մի կողմից ասում են ինչի Արցախից գերի չկայ, միւս կողմից՝ արցախցին գերի չէր ընկնի, իրեն կը պայթացնէր: Գիտէք մեր ցաւն ինչումն է, իրար հանդէպ ատելութեան վարպետ ենք, հարկ եղած դէպքում էլ գիտութեան նոր ճիւղ կը հիմնենք՝ «ատելագիտութիւն»:

Էս թէզը հնանայ, սկսելու ենք ապարանցի քանի գերի ընկաւ, երեւանցի, կապանցի քանի եւ շարունակ: Մենք ամբողջ կեանքերս գերի ենք մեր պատրանքներին, մենք գերի ենք ինքներս մեզ: Երբ մենք ազատենք ինքներս մեզ մեր ստեղծած գերութիւնից, ուժեղ կը լինենք ու միասնական»: