image

Գերեզմանները ... «աղբանոց»ի չվերածենք (Լուսանկար)

Գերեզմանները ... «աղբանոց»ի չվերածենք (Լուսանկար)

Օրերս  ուշագրաւ գրառումով մը հանդէս  եկած է   Արփի Մաղաքեանը։ 

Հէքիաթագիր եւ   բեմային ձեռնարկներու կազմակերպիչ մեր հայրենակցուհին խոր մտահոգութիւն յայտնած է  շրջելէ ետք  «Թոխմախ» անունով   ճանչցուած   Երեւանի մեծ   գերեզմանատան մէջ։ 

Ան  մասնաւորապէս   ըսած է, որ  խորը մտավախութիւն ունի,  որ  անտէր մնացած  գերեզմանները   կը  վերածուին «աղբանոց»ի  հաւանաբար  նորէն   վաճառուելու նպատակով։ 

Ահա եւ գրառումը .-

«Կոլորիտով, իւրահատուկ գերեզմանոց է` Թոխմախն է: 

Ցաւալի ու աններելի է տեսնել այցելու չունեցող գերեզմանների հետ նման վարուելակերպը:

Գերեզմանը վերածում են աղբանոցի, որոշ ժամանակ անց տեսնելով, որ մաքրող կամ բողոքող չկայ վերացնում են այն` վաճառելով հողակտորը:

Յ.Գ. Հետաքրքիր վայր է: Ասես շնչող քաղաք լինի` մեծանուն մարդկանցով, երեխաներով,  վարսահարթարուած  մազեր ունեցող  կանանցով, հարգուած տղամարդկանցով»։