image

Հրայր Պալյանը հանրային դասախոսություն կունենա Երեւանում

Հրայր Պալյանը հանրային դասախոսություն կունենա Երեւանում

Երեւանի Մանկավարժական համալսարանում հանրային դասախոսությամբ սեպտեմբերի 17-ին հանդես կգա  ամերիկահայ իրավագիտության դոկտոր Հրայր Պալյանը։

Հրայր Պալյանը խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ է։ Իրավագիտության դոկտորի աստիճան է ստացել 1985-ին, իրավագիտության պատվո դոկտորի կոչման արժանացել 2009-ին՝ «ժողովուրդների արժանապատվությանը, հարգանքին և ինքնորոշման իրավունքին երկարամյա նվիրվածության» և «միջազգային հակամարտությունների կարգավորմանն ուղղված իր հետևողական ու անխոնջ աշխատանքի» գնահատմամբ։

1990-ից ի վեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում, միջազգային ու հասարակական կազմակերպություններում՝ International Crisis Group, Carter Center։ Պալյանն աշխատել է Բալկաններում, Արևելյան Եվրոպայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում։ 2008-2018 թթ․ դասավանդել է Էմորի համալսարանում, 2023-ին՝ Ջորջիա Թեքի Սամ Նանի անվան միջազգային հարաբերությունների համալսարանում։

Հանդիպմանը կներկայացվի նաև Հրայր Պալյանի հեղինակած  և 2026 թվականին հրատարակված «Անավարտ խաղաղություն» աշխատությունը։