Պայքարի հերթական օրն է, այսօր աւելի շատ մարդ կայ մեզ հետ: Այս մասին Ազատութեան հրապարակէն մեկնարկող երթէն առաջ յայտարարեց «Հայրենիք» կուսակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը:
Վանեցեանը նշեց, որ այս շարժումը մեր բոլորինն է, բոլոր այն մարդոց, որ կը սիրէ Հայաստանը եւ Արցախը:
«Միացէք, որ վաղը ձեր երեխաների, ձեր թոռների աչքերի մէջ կարողանաք նայել: Երիտասարդներ, միացէք, որ կարողանաք ապրել մի երկրում, որտեղ կը լինի անվտանգ: Չենք յոգնելու, պայքարելու ենք եւ պայքարելու ենք մինչեւ վերջ», ըսաւ ան:
Վանեցեանը ընդգծեց, որ խաղաղութիւն պիտի բերեն երկրին եւ ժողովուրդին:
«Երբ ասում են` ընդդիմութիւնն իր գործողութիւններով բերելու է քաղաքացիական բախումների, հիմա պաշտօնապէս ասում եմ, որ ողջ պատասխանատուութիւնը կրում է իշխանութիւնը: Եթէ մի հոգու քթից արիւն եկաւ, ամբողջ պատասխանատուութիւնն իշխանութեան վրայ է, որովհետեւ մենք խաղաղ իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները», ըսաւ ան: