image
Հրատապ լուրեր:

ԵՊՀ-ն ունի նոր ժամանակաւոր պաշտօնակատար

ԵՊՀ-ն ունի նոր ժամանակաւոր պաշտօնակատար
Երեւանի պետական համալսարանի դահլիճին մէջ այսօր՝ 5 Օգոստոսն, ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարար Վահրամ Դումանեանը գիտական խորհուրդի անդամներուն ներկայացուցած է ԵՊՀ տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատարը:
 
Ըստ այդմ, ԵՊՀ տնօրէնի նոր ժամանակաւոր պաշտօնակատարը «Իմ քայլը» խմբակցութեան նախկին պատգամաւոր, աստուածաբան Յովհաննէս Յովհաննիսեանն է:
 
Ան նոր խորհրդարանին մէջ չէր ընդգրկուած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ցուցակին մէջ:
 
Մամուլի տեղեկութիւններով իշխանութիւնը Յովհաննիսեանին կ'ուզէ տեսնել տնօրէնի պաշտօնին:
 
 
Ստորեւ կը ներկայացնենք դոցենտ Յովհաննէս Յովհաննիսեանի կենսագրութիւնը
 
Կրթութիւն
 
2002 - 2006 թթ. ԵՊՀ, Աստուածաբանութեան ֆակուլտետ, Կրօնի պատմութեան եւ տեսութեան ամպիոն, ասպիրանտուրա
 
2000 - 2002 թթ. ԵՊՀ, Աստուածաբանութեան ֆակուլտետ, մագիստրատուրա
 
1996 - 2000 թթ. ԵՊՀ, Աստուածաբանութեան ֆակուլտետ, պաքալաւրիաթ
 
 
Գիտական աստիճան
 
Պատմական գիտութիւնների թեկնածու (Թ. 00.05), <Հայ առաքելական եկեղեցու բարենորոգութեան հիմնահարցը 1901 - 1906 թթ. (կրօնագիտական վերլուծութեան), ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտ. 004 մասնագիտական խորհուրդ, 2007 թ. Յունիսի 19
 
 
Աշխատանքային փորձ
 
2002 - 2003 թթ. ԵՊՀ, Կրօնի պատմութեան եւ տեսութեան ամպիոն, աւագ լապորանտ
 
2003 - 2007 թթ. ԵՊՀ, Կրօնի պատմութեան եւ տեսութեան ամպիոն, դասախօս
 
2007 թ-ից դասավանդում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնում
 
2018 թ. մայիսի 21-ից ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
 
 
Կարդացուող դասընթացներ
 
Ընդհանուր եկեղեցու պատմութիւն, Եկեղեցաբանութեան պատմութիւն եւ մեթոտաբանութիւն, Կրօնական իրավիճակը Հայաստանում
 
Գիտական հետաքրքրութիւնների շրջանակը
 
Ընդհանուր եկեղեցու պատմութիւն, Կրօնական բազմախոհութիւնն արդի աշխարհում, Կրօնական երկխօսութիւն
 
Մասնակցութիւնը դրամաշնորհների
 
ԱՄՆ Պետական բաժանմունքի «Ֆուլպրայթ» ծրագիր
 
ԱՄՆ Պետական բաժանմունքի «JFDP» ծրագիր
 
 
Լեզուներ
 
Հայերէն, ռուսերէն, անգլերէն
 
 
Մասնագիտական անդամակցութիւն
 
Կրօններու Ամերիկեան Ակադեմիա
 
«Էկումենիկ տեղեկատուական կեդրոն» հասարակական կազմակերպութիւն