image

Այսօր Ճապոնիայում հարգում են Հիրոսիմայի զոհերի հիշատակը

Այսօր Ճապոնիայում հարգում են Հիրոսիմայի զոհերի հիշատակը

Այսօր Ճապոնիայում նշում են անցյալ դարի աղետներից մեկի զոհերի հիշատակը: 1945 թվականի օգոստոսի 6-ին, առավոտյան 8:15-ին ԱՄՆ ռազմական ուժերը ատոմային ռմբակոծության ենթարկեցին Հիրոշիմա քաղաքը` սպանելով 100,000-ից ավել խաղաղ բնակչների եւ հիմնահատակ այրելով քաղաքը։ 

Ողջ մնացածներից շատերը (որոնց կոչում են «հիբակուշա» եւ նշանակում է «ատոմային ռմբակոծության ենթարկվածներ») ունեցել են երկարատեւ առողջական եւ սոցիալական խնդիրներ` այրվածքներ, քաղցկեղ, խտրականություն եւ այլն։

Հիրոշիմա քաղաքում դեպքից հետո 300,000-ից ավելի հիբակուշա էր մնացել:

Իսկ Նագասակին դարձավ երկրորդ  քաղաքը, որը ենթարկվեց միջուկային հարձակման (օգոստոսի 9,1945, ժամը 11.02 առավոտյան, ըստ Ճապոնիայի տեղական ժամի):