Աշխարհն այսօր նշում է Հրատ (Մարս) մոլորակի օրը, որը անվանում են Կարմիր մոլորակ:
Մոլորակն իր անվանումը ստացել է շնորհիվ հռոմեացիների: Կարմիր մոլորակը Մարս է անվանվել պատերազմի առասպելական աստծու պատվին: Մոլորակի՝ արյան նմանվող գույնն էլ պատերազմի հետ են կապել իրենք՝ հռոմեացիները: Սակայն մոլորակի կարմիր գույնն իր գիտական բացատրությունը եւս ունի. գիտնականները պնդում են, որ տվյալ գույնը երկաթի օքսիդի հետեւանքով է առաջանում, ապացուցված է, որ Մարսի հողը լի է երկաթով: Հրատը Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ եւ չափերով յոթերորդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը:
Սկսած 1960 թվականից՝ Մարսի անմիջական ուսումնասիրություններով զբաղվել են ԽՍՀՄ («Մարս» եւ «Ֆոբոս» ծրագրեր), ԵՏԳ եւ ԱՄՆ («Մարիներ», «Վիկինգ», «Մարս Գլոբալ Սրվեյեր» եւ այլ ծրագրեր) ավտոմատ կայանները:
Կարմիր մոլորակի օրը եզակի առիթ է նշելու Մարսի առեղծվածների ուսումնասիրությունն ու նրա բնակեցման գաղափարը: Նշելով այս օրը՝ մարդկանց գրավում է այս խորհրդավոր մոլորակը, նրանք կենտրոնանում են նրա անթիվ առեղծվածների վրա։
Մարսը դինամիկ մոլորակ է, որը վկայում է այն մասին, որ այն ժամանակին ավելի ակտիվ է եղել՝ հագեցած հովիտներով, հանգած հրաբուխներով եւ այլ բնական հարստություններով: Կարմիր մոլորակի օրը նշվում է նոյեմբերի 28-ին՝ ի պատիվ 1964 թվականին ՆԱՍԱ-ի կողմից Մարիներիի 4-ի արձակման, որը Մարսի վրա վայրէջք կատարած առաջին տիեզերանավն էր։