image

Աւարտեցի Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Թայէպ Էրտողանի գիրքը կարդալը․ Աննա Յակոբեան

Աւարտեցի Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Թայէպ Էրտողանի գիրքը  կարդալը․ Աննա Յակոբեան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Յակոբեանը դիմատետրեան իր էջին յայտնած է, որ աւարտած է կարդալ Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Թայէպ Էրտողանի հեղինակած գիրքը։

 «Այն կարդում էի իմ գիտական գրքերին զուգահեռ, դա էր պատճառը, որ մի քիչ երկար տեւեց։ 

Վստահ եմ՝ Հայաստանում մասնագէտները հրատարակուելուց անմիջպէս յետոյ կարդացած կը լինեն այն, իսկ նրանց, ում հետաքրքրութիւնների շրջանակից դուրս է միջազգային յարաբերութիւնների մասին գիրքը, բայց շատ կ՚ուզեն իմանալ, թէ ինչ է գրել մեր հարեւան երկրի նախագահը, ասեմ.

Գիրքը ՄԱԿ-ի կառուցուածքը փոխելու, Անվտանգութեան Խորհուրդի մշտական անդամների իրաւունքները վերանայելու, կազմակերպութեանը մեր ժամանակների մարտահրաւէրներին արձագանգելու իրական գործիքակազմով օժտելու մասին է։  

Ըստ հեղինակի, աշխարհը չի կարող մնալ ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամների քմահաճոյքին, «The world is bigger than five»:  

Գրքում կան նաեւ տուեալներ մարդկութեան վիճակի մասին, օրինակ որ աշխարհում 820 միլիոն մարդ սովահարութեան պայմաններում է ապրում, 260 միլիոն միգրանտ կայ, աւելի քան 80 միլիոն բռնի տեղահանուած, մօտ 25 միլիոն փախստական։  

Գրքի վերնագիրն է՝ «A fairer world is possible». Աւելի արդար աշխարհ հնարաւոր է»,-նշած է ան։