image

Ատրպէյճանի պահանջները անհիմն են. ՀՀ Արտաքին Գործոց

Ատրպէյճանի պահանջները անհիմն են. ՀՀ Արտաքին Գործոց

Հայաստանի դէմ արբիտրաժային (իրաւարարութեան) վարոյթի շրջածիրէն ներս Ատրպէյճանի պահանջներն անհիմն են։

Այս մասին յայտարարութիւն տարածած է Միջազգային իրաւական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենեակը։

«Այսօր Միջազգային իրացական հարցերով ներկայացուցչի գլխաւորած պատուիրակութիւնը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թուականի փետրուարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետութիւնը ակնկալում է նշուած արբիտրաժային վարոյթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպէս նաեւ Արբիտրաժային վարոյթի պատեհ փուլում պատրաստւում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացոյցները Ադրբեջանի իրաւական պահանջների անհիմն լինելու մասին»,- ըսուած է յայտարարութեան մէջ։