Հրատապ լուրեր:

Ասորի եկեղեցւոյ նորանշանակ եպիսկոպոսը ՝ Ամեն. Տ. Նուրհան Պատրիարքին այցելեց

Ասորի եկեղեցւոյ նորանշանակ եպիսկոպոսը ՝ Ամեն. Տ. Նուրհան Պատրիարքին այցելեց

 Սուրբ Տեղեաց մէջ Ասորի եկեղեցւոյ նորանշանակ եպիսկոպոսը անդրանիկ այցով մը այցելութիւն տուած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան եւ ընդունուած Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկեանի կողմէ։

Այս մասին կը տեղեկանանք Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի դիւանապետ Հոգշ. Տ. Աղան աբղ. Գոգչեանի էջէն, ուր մասնաւորապէս գրուած է ՝

Մարտի 13-ին, Սուրբ Երկրի ասորիների եպիսկոպոս՝ Գերաշնորհ Տ. Անթիմոս Ջաք Յակուպը, իր նոր պաշտոնը ստանալու առթիւ այցելեց Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկեանին: Պատրիարք սրբազան հայրը յաջողութիւն և համբերութիւն մաղթեց նորանշանակ սրբազանին իր նոր եւ կարեւոր պաշտօնում: