Սիրիայի հարցով Վիեննայի միջազգային վեհաժողովին մասնակցելու նպատակով Վիեննա ժամանած ԻԻՀ արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը լրատվամիջոցներին ասել է. «Իրանը մշտապես ընդգծել է, որ Սիրիայի ապագայի մասին որոշում կայացնելու կարեւոր առաքելությունը վերապահված է Սիրիայի ժողովրդին: Հարկավոր է ենթահող նախապատրաստել` Սիրիայում ազգային միասնականության եւ այդ երկրում ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ուղղությամբ բոլորի համագործակցության համար»: Զարիֆը միաժամանակ ընդգծել է, որ Իրանի մասնակցությունը Վիեննայի վեհաժողովին, չափազանց կարեւոր է, որովհետեւ, ըստ ԻԻՀ արտգործնախարարի, Առանց Իրանի հնարավոր չէ Սիրիայի հարցով տրամաբանական լուծման հանգել: