image
Հրատապ լուրեր:

Առանց Իրանի հնարավոր չէ Սիրիայի հարցով տրամաբանական լուծման հանգել. ԻԻՀ արտգործնախար

Առանց Իրանի հնարավոր չէ Սիրիայի հարցով տրամաբանական լուծման հանգել. ԻԻՀ արտգործնախար

Սիրիայի հարցով Վիեննայի  միջազգային վեհաժողովին  մասնակցելու նպատակով Վիեննա ժամանած ԻԻՀ արտգործնախարար  Մուհամեդ Ջավադ Զարիֆը լրատվամիջոցներին  ասել է. «Իրանը մշտապես ընդգծել է, որ Սիրիայի ապագայի մասին  որոշում կայացնելու կարեւոր առաքելությունը վերապահված է Սիրիայի ժողովրդին: Հարկավոր է ենթահող նախապատրաստել` Սիրիայում ազգային միասնականության եւ այդ երկրում ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ուղղությամբ բոլորի համագործակցության համար»: Զարիֆը միաժամանակ ընդգծել է, որ Իրանի մասնակցությունը Վիեննայի վեհաժողովին, չափազանց կարեւոր է, որովհետեւ, ըստ ԻԻՀ արտգործնախարարի, Առանց Իրանի հնարավոր չէ Սիրիայի հարցով տրամաբանական լուծման հանգել: