Հայաստանաբնակ արձակագիր, լրագրող Անուշ Սարգսյանի «Անոն» վիպակը թագմանվել է արաբերեն եւ լույս տեսել Եգիպտոսում:
Արաբերեն թարգմանությունը լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Անուշ Սարգսյանը (ծնված 1971-ին) արձակագիր է, լրագրող, ծնունդով Թբիլիսիից: Երկու գրքի հեղինակ է․ «Սադի տակի շենքը» վեպ-էսսե («Գրանիշ», 2018), «Անոն» վիպակի եւ պատմվածքների ժողովածու («Անտարես», 2021):
2019թ. նա արժանացել է Գրքի երեւանյան փառատոնի «Արձակ» անվանակարգի առաջին մրցանակին։
Անուշ Սարգսյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, Լոնդոնի IWPR (Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման) ինստիտուտի կազմակերպած «Լրագրության միջազգային ստանդարտներ» դասընթացը։ Նույն ինստիտուտի կողմից 2003-2004թթ. Թբիլիսիում մասնակցել է Հարավկովկասյան լրագրողական ցանցի ստեղծման հավաքներին:
Նրա պատմվածքներից թարգմանվել եւ հրապարակվել են նաեւ վրացերեն, պարսկերեն, ռուսերեն, ռումիներեն եւ անգլերեն։