image

Զմմառի վանքում վախճանվել է անվանի հայագետ, գրաբարագետ, հոգեւորական Հայր Անդրանիկ Կռանյանը

Զմմառի վանքում վախճանվել է անվանի հայագետ, գրաբարագետ,  հոգեւորական Հայր Անդրանիկ Կռանյանը

Լիբանանում այսօր առավոտյան իր մահկանացուն է կնքել անվանի հայագետ, գրաբարագետ, մեծ ու նվիրյալ հոգեւորական Անդրանիկ ծ. վարդապետ Կռանյանը: «Արեւելքի» տեղեկություններով Կռանյանը մահացել է Հայ Կաթոլիկ պատրիարքության Զմմառի «Սուրբ Տիրամոր» վանքում:  

Հայր Անդրանիկ Կռանյանը ծնվել է 1929-ին՝ Լիբանանում:  Նախնական ուսումը ստացել է Բեյրութի Հիսուսյան հայրերի Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանում: Նվիրվելով հոգեւորական կյանքի` հաճախել է Զմմառի դպրեվանք, այնուհետեւ՝ Հռոմի Լեւոնյան  դպրոցն ու Հիսուսյան հայրերի Գրիգորյան միջազգային Համալսարանը:

1954-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` դառնալով Զմմառի պատրիարքական միաբանության անդամ: 

Խմբագրել է Հայ Կաթոլիկ պատրիարքանի «Մասիս» շաբաթաթերթը, իսկ 1990-ից  վարել է Հայկազյան համալսարանի «Հայկազեան հայագիտական հանդէս»-ի խմբագրի պաշտոնը: 

Դասավանդել է գրաբար, հայ եկեղեցու պատմություն, հայ մատենագրություն՝ Բեյրութի Հայկազյան եւ Կասլիկի մարոնիական Անտոնյան հայրերի համալսարանում:

Հայր Անդրանիկ Կռանյանը բազմաթիվ գրքերի, բառարանների հեղինակ է: