image

Վիլյամ Սարոյանը սեր ուներ նկարչության հանդեպ

Վիլյամ Սարոյանը սեր ուներ նկարչության հանդեպ

Հայ նշանավոր գրող Վիլյամ Սարոյանը մեծ սեր ուներ նկարչության հանդեպ: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում անցկացվող ‪#‎Սարոյան108‬ միջոցառումների շարքում կազմակերպվում է նկարչական մրցույթ: Մրցույթը, որն անց է կացվելու «Սարոյանն իմ աչքերով» խորագրի ներքո, հնարավորություն է տալու նկարչական տաղանդ ունեցող բոլոր ցանկացողներին պատկերել Սարոյանին իրենց ընկալմամբ: Օգոստոսի 31-ին Թումանյանի անվան այգում՝ նկարչության համար հատկացված հատուկ հատվածում, տեղադրված են լինելու նկարչական բազմաթիվ պարագաներ, և նախօրոք գրանցված մասնակիցները սահմանափակ ժամանակահատվածում նկարելու են իրենց պատկերացրած Սարոյանին: Օրվա ավարտին այդ նկարներից կընտրվի լավագույնը, որի հեղինակը կպարգևատրվի հատուկ մրցանակով, իսկ նկարը հետագայում կփոխանցվի Սարոյանի տուն-թանգարանի արխիվ:


 

 

 

Սարոյանի գործերից