image

Վատիկանի մէջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ նշանակուած է Տ․Խաժակ Արք․ Պարսամեանը

Վատիկանի մէջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ նշանակուած է Տ․Խաժակ Արք․ Պարսամեանը

Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեան նշանակուած է Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանի մէջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ (նստավայրը` Հռոմ):

Նշենք, որ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը 1990-էն մինչեւ 2018-ի Մայիսը կը զբաղեցնէր Հայ Առաքելական Եկեղեցւոյ ԱՄՆ Արեւելեան թեմի առաջնորդի պաշտօնը:

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեան ծնած է 1951-ին Թուրքիոյ Արաբկիր քաղաքին մէջ: