image
Հրատապ լուրեր:

Սյունիքում ողբերգական ավտովթարը 6 հոգու կյանք է խլել. կան վիրավորներ

Սյունիքում ողբերգական ավտովթարը 6 հոգու կյանք է խլել. կան վիրավորներ

Այսօր` հուլիսի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 296-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 01 DZ 022 և Кaмаз մակնիշի 250 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի՝ 3 տղա, 2 աղջիկ և 1 երեխա մահացել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են՝ Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արտակ Ոսկանյանը, Կապան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ռուբեն Ավագյանը, 23-ամյա Սոնա Ջավադյանը, 1-ամյա Լիկա Ավագյանը, Երևանի բնակիչ, 24-ամյա Մուշեղ Մարջանյանը և Իննա Միքայելյանը, ում բնակության վայրն ու տարիքը ճշտվում է: Камаз-ը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 47-ամյա Դավիթ Սամվելյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ռ. Ավագյանն ու Ս. Ջավադյանը ամուսիններ էին, իսկ Լ. Ավագյանը նրանց երեխան էր, և նրանք վերադառնալիս են եղել Ջաբրայիլից՝ իրենց զինվոր ազգականի տեսակցությունից: 

Մանրամասները՝ shamshyan.com-ում