Երեւանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգին հոկտեմբերի 28-ին Երեւանում ելույթ կունենա աշխարհահռչակ գալարափողահար Ռադեկ Բաբորակը: Համերգը նվիրված է լինելու հայ երաժշտահան Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին: Չեխ գալարափողահար Ռադեկ Բաբորակը հանդես է եկել աշխարհի գրեթե բոլոր նշանավոր նվագախմբերի հետ: Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նա Երեւանում կկատարի Տիգրան Մանսուրյանի «Պարտիտան», Գլիերի «Գալարափողի կոնցերտը», Չայկովսկիի «Սիմֆոնիա թիվ 1. Ձմռան անուրջները»: