Քիչ առաջ Երեւանի ընդհանւոր իրաւասութեան դատարանի Կեդրոն եւ Նորք Մարաշի նստավայր ժամանած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Դատարանի մօտ հաւաքուածները, որոնք փակած են նստավայրի մուտքը, սկսած են վանկարկել՝ «վարչապետ»:
«Հո չէ՞ք մրսել»,-հարցուցած է ան ցուցարարներուն ու շարունակած. «Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կ'ասեմ: Ես ուզում եմ ի դէմս ձեզ, շնորհակալութիւն յայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իմ կոչին արձագանգեցին: Ներողութիւն եմ խնդրում, որ չեմ կարող գնալ այցելել: Ուզում եմ յոյս յայտնել, որ եթէ թրջուել էք, չէք հիւանդանայ: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհւում եմ բոլորիդ առաջ: Ամենակարեւորը՝ դուխով»:
Ներկաները սկսած են վանկարկել՝ «դուխով, դուխով», ապա նաեւ «Նիկոլ, Նիկոլ»:
Յիշեցնենք, որ երէկ Նիկոլ Փաշինեանը կոչ ըրած էր այսօր առաւօտեան, ժամը 8.30–էն փակել բոլոր դատարաններու մուտքերն ու ելքերը։ Շարք մը հասարակական կազմակերպութիւններ այս մէկը որակած են որպէս սահմանադրական կարգի տապալում։



