image

Ներկայացվելու են Կանադայի բնիկների՝ հնդկացիների եւ վերջին բնակիչների՝ սիրիահայերի մշակույթները

Ներկայացվելու են Կանադայի բնիկների՝ հնդկացիների եւ վերջին բնակիչների՝ սիրիահայերի մշակույթները

Տորոնտոյի Հայ ընտանիքների աջակցության ծառայությունների (Armenian Family Support Services) գրասենյակից տեղեկանում ենք, որ Կանադայի 150-ամյակը յուրովի են նշելու Կանադայում հաստատված սիրիահայերը: Նրանք համարվում են Կանադայի վերջին բնակիչները. գրասենյակը խորհրդանշական միջոցառում է կազմակերպելու, որի ժամանակ ներկայացվելու են Կանադայի բնիկների՝ հնդկացիների եւ վերջին գնացածների՝ սիրիահայերի մշակույթները: Կազմակերպվելու են պարային ներկայացումներ, գեղարվեստական այլ ձեռնարկներ, որի ժամանակ երկու ժողովուրդները կողք-կողքի ցուցադրելու են իրենց կենցաղը, արվեստը, սովորույթները: Հրավիրված են նաեւ պետական պաշտոնյաներ: 

Տեղեկացանք, որ գրասենյակը, կառավարության պահանջով սահմանափակել է սիրիահայ նոր ընտանիքների ընդունելությունը՝ երկիր, եւ նախորդ տարվա 200  սիրիահայ ընտանիքի փոխարեն այս տարի միայն 38 սիրիահայ ընտանիք կարող է այս ծառայության միջոցով մուտք գործել Կանադա: