Մոսկվայի «Նաշչոկինի տուն» պատկերասրահում հայտնի հայ նկարիչ Հրայրի ցուցահանդեսը մեծ ընդունելություն է գտել: Նկարիչն «Արեւելք»-ին հայտնեց, որ արաբական եւ եւրոպական ամենահայտնի ցուցասրահներում ներկայանալուն զուգահեռ հետաքրքիր էր նաեւ մոսկովյան արվեստասերի արձագանքը` իր նկարչությանը:
Հրայրը (Հրայր Դիարբեքիրյանը) ծնվել է Լիբանանում, նկարչությամբ զբաղվել է ինը տարեկանից: Նրա նկարչությունը կրել է հայկական, բյուզանդական մանրանկարչության ազդեցությունը, ինչպես նաեւ գեղանկարչի վրա մեծ ազդեցություն են ունեցել տարածաշրջանի պատմությունն ու արվեստը: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր արվեստագետն իր առաջին մրցանակը ստացել է 1964 թվականին` Լիբանանի նախագահական պալատում կազմակերպված ցուցահանդեսի առթիվ, որի ժամանակ շահել է երեք ոսկե մեդալ:
Հայաստանում ոչ այնքան հայտնի Հրայրի գեղանկարներից մեկը տեղ է գտել Հայաստանի Ազգային պատկերասրահում:

