image
Հրատապ լուրեր:

Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել. Շառլ Ազնավուրի կյանքի կանոնները

Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել. Շառլ Ազնավուրի կյանքի կանոնները

Ֆրանսիայի իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Նրա երգերը գիտեն և սիրում են ողջ աշխարհում, և շատերի համար նրա ձայնը դարձել է ֆրանսիական մշակույթի յուրօրինակ խորհրդանիշ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ ներկայացնելով շանսոնյեի ամենավառ մտքերը կյանքի և արվեստի մասին:

1.     Երիտասարդության մասին

Այդ աղքատ տարիներն ամենաուրախն էին իմ կյանքում: Մենք երջանիկ էինք՝ չունենալով ոչինչ, բացի ինքներս մեզանից, ծիծաղից և փոխադարձ սիրուց:

2.   Իր մասին

Ինչ եմ սիրում ամենից շատ. ավելի շատ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին:

3.     Ստեղծագործության մասին

Յուրաքանչյուր տեքստ իր մեղեդին ունի՝ լավը կամ վատը, կարևորն այն լսելն է:

4.     Ժամանակակից երաժշտության մասին

Ժամանակակից երաժշտական բիզնեսը դատարկ է: Երգիչները հաճախ հանրահայտ են դառնում միայն այն պատճառով, որ երիտասարդ սերնդի մոտ բացակայում է ճաշակը:



5.   Կանանց մասին

 

Եթե թույլ սեռն ուժեղ է, ապա այն պատճառով, որ ուժեղ սեռը չափազանց մեծ թուլություն է զգում թույլի նկատմամբ:

6.     Փողի մասին

Պետք չէ երաժշտությամբ զբաղվել գումար վատակելու համար, սակայն կարելի է զբաղվել ապրուստ վաստակելու համար:

7.     Ֆրանսիայի մասին

Ես շարունակում եմ ներգաղթյալ լինել, որն ընդունել է ուրիշ երկիր, ուրիշ մշակույթ, ուրիշ լեզու, սակայն ոչ նրա պատմությունը:

8.     Աստծու մասին

Չգիտեմ՝ հավատում եմ արդյոք Աստծուն, սակայն նա, ում այդպես են անվանում, կարող է մեզ տալ անհրաժեշտ ամեն բան:

9.     Կյանքի մասին



Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել: