Մահացել է գրող, հրապարակախոս, լրագրող Մհեր Դավոյանը: Նա երկար ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ: Մհեր Դավոյանը հայտնի գրող Ռազմիկ Դավոյանի որդին է, խմբագրել է «Մունետիկ», «Նորաթերթ», «Արմենիա. Ֆինանսի ի Էկոնոմիկա» և այլ պարբերականներ:
Ցավակցում ենք Դավոյաններին՝ սիրելի Մհերի մահվան կապակցությամբ: