image
Հրատապ լուրեր:

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի և ՀՀԿ անդամ Մանվել Բադեյանի միությունն այլևս պաշտոնական է. «Ա1+»

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի և ՀՀԿ անդամ Մանվել Բադեյանի միությունն այլևս պաշտոնական է. «Ա1+»

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկա էր ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը՝ տիկնոջ՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի հետ։ Վերջին շրջանում քաղաքական գործիչների միության մասին շատ էր խոսվում։ Ձեռք ձեռքի տված նրանք «Մոսկվա» կինոթատրոնում սպասում էին փառատոնի մեկնարկին,-գրում է «Ա1+»-ը: 

«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Բադեյանը նշել է. «Եկել եմ բացմանն, այնուհետև ֆիլմերը պետք է դիտեմ՝ տոնական տրամադրությամբ և մեծ սպասելիքներով»։

Դիտարկմանը, թե քաղաքական գործիչներին պետք է երբեմն մշակույթի հետ շփվել, Մանվել Բադեյանն ասել է. «Երբեմն չէ, միշտ, որովհետև դա է, որ սնում է մարդու ինտելեկտը։ Դա է, որ մտահորիզոն է լայնացնում»։

«Կարծում եմ՝ «Ոսկե ծիրան»-ն այն մշակութային հայտն է, որով Հայաստանը ներկայանում է համաշխարհային մշակութային լրահոսում։ Մենք երկուսս էլ՝ իբրև քաղաքական գործիչներ, չէինք կարող անտարբեր լինել»,-իր հերթին նշել է Լիլիթ Գալստյանը։

«Իսկ մեր միությունն այլևս…»,-հավելել է նա և նրա խոսքը ժպիտով շարունակել է Մանվել Բադեյանը. «…պաշտոնական է։ Կարող եք հանգիստ շունչ քաշել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում