Ինչպես հայտնել էինք, Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը հրաժարական է ներկայացրել դիվանապետի պաշտոնից: Հրաժարականն ընդունվել և հաստատվել է Երուսաղեմի Սուրբ Աթոռի Տնօրեն ժողովի կողմից: «Արեւելքի» հետ զրույցում Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն ասաց, որ հրաժարականի պատճառն առողջական խնդիրներն են, որոնց պատճառով չի կարող շարունակել դիվանապետի ծառայությունը: Նա նաև նշեց, որ ավելի երիտասարդ հոգևորականի է զիջել դիվանապետությունը: Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ է նշանակվել Հոգշ. Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
