Այստեղ ենք կարօտով.
Կարօտում ենք Հրանդ Տինքի այն լեզուն, որ ամէն մարդ, ամէն լեզու, ամէն հաւատք, ամէն խօսք հաւասար էր տեսնում:
Այստեղ ենք բարկութեանբ.
Հրանդին մեզանից խլած, մանչուկին մարդասպան դարձնող այդ մթութիւնը 9 տարի է շարունակում է մարդասաններ աճեցնել:
Այդ մթութիւնը սփռուել է երկրի չորս կողմը, ամէն տեղից մահուան լուրեր են գալիս. Մեր բարկութիւնը մեր ոտքերի տակ է, առուած ոճիրները՝ մեր մտքերում.
Այստեղ ենք յամառութեամբ.
Ի հեճուկս մթութիւնը շատացնել ցանկացողների, ինչպէս 9 տարի շարունակ, յամառօրէն կրկին այստեղ ենք. Այն արդարադատութեան լեզուի, խաղաղութեան համար ենք այստեղ, որը հատիկ հատիկ թելերով՝ գործել, հաւաքել է Հրանդը ու յանուն որի կեանքը տուեց, եւ նրա ձայնին ձայն աւելացնելու համար եւս մէկ անգամ Յունուարի 19ին նրա սպանուած վայրում՝ Ակօսի դիմացն ենք:
«Հրանդի Ընկերները»