Աշոտ Արթուրի Հայրապետյանը մեկն է այն հազարավորներից, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը: Նա ծնվել է 1998թ.-ի ապրիլի 4-ին Սյունիքի մարզի Խոտ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է գյուղի միջնակարգ դպրոցում, ուսումնառության տարիներին աչքի է ընկել սուր տրամաբանությամբ և նախաձեռնողականությամբ: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Գորիսի վարժարանում։ Դեռ դպրոցական տարիներին բացառիկ հետաքրքրասիրություն և հակում է դրսևորել ռազմարվեստի նկատմամբ։ Այդ ձգտմամբ էլ 2016թ-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, սակայն կիսատ է թողել կրթությունը՝ ցանկանալով անցնել պարտադիր ծառայություն։ Ժամկետային ծառայությունն իրականացրել է Քարվաճառում, զորամասում հմտացել հետախուզական կարողությունների մեջ, արժանացել պատվոգրերի և շնորհակալագրերի։


Արթուր Հայրապետյանը 2018թ-ից աշխատել է Գորիսի հետախուզական զորամասում։ Պատերազմի առաջին օրվանից եղել է Ջրականի առաջնագծում, հերոսաբար մարտնչել ռազմավարական կարևոր բարձունքում։ Սեպտեմբերի 30-ին հատուկ գործառույթ իրականացնելու նպատակով խմբի տղաներով մտել են հակառակորդի դիրքը, հայտնվել շրջափակման մեջ։ Զոհվել է նույն օրը՝ վզի շրջանում ստացած ծանր վնասվածքից։