Հունվարի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ, ով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Քննարկել մի շարք հարցեր, ինչպես՝ հայ-ռուսական ռազմական հարաբերություններ, Սիրիայի իրավիճակը և այլն:
Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակելու Սիրիայում մարդասիրական օգնության ցուցաբերման առաքելությունը եւ մոտակա օրերին պատրաստ կլինի առաքման հայկական օգնության հերթական խմբաքանակը:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի Սիրիա է առաքել մարդասիրական օգնություն, որը բաժանվել է ինչպես հայերին, այնպես էլ՝ արաբներին: